Պատվիրել են Արամ Սարգսյանի սպանությունը․ հայտնի է կասկածյալի անունը
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կա կասկածյալ։
ՔԿ-ից Bavnews.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի առաջին մասով և 335-ի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների կասկածյալը Արարատի մարզից գործարար Ստեփան Սամվելյանն է։