Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի․ ԱՆ
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի․ ԱՆ
Այս մասին գրում է ՀՀ Առողջապահության ֆեյսբուքյան էջը։
«Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի պես հիվանդության
Համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր:
Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի: Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել:
Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով:
Համավարակի սկզբից ի վեր՝ աշխարհում հոսպիտալացումների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում. ընդ որում՝ հիվանդանոցում հայտնվում են հիմնականում չպատվաստված անձինք:
Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ ընթացք կունենա այս համավարակը. արդյոք SARS-CoV-2 հարուցիչը կառաջացնի ավելի վարակիչ կամ մահացու նոր շտամներ:
Իհարկե, լավագույն սցենարը COVID-19-ը հաղթահարելն է, բայց տարբեր կանխատեսումներով, եթե երկրագնդի բնակչության մեծ մասը պատվաստվի, կորոնավիրուսը կվերածվի այնպիսի սովորական հիվանդության, ինչպիսին սուր շնչառական վարակներն են ու գրիպը:
Աղբյուրը` The Wall Street Journal», նշված է ԱՆ տարածած տեքստում։