Մամուլ

Պատուհանից ցած ընկած 1․5 տարեկան երեխան 10 օր անց գիտակցության է եկել

Պատուհանից ցած ընկած 1․5 տարեկան երեխան 10 օր անց գիտակցության է եկել

Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած 1․5 տարեկան երեխան տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Ինտենսիվ ռեանիմացիոն միջոցառումներից հետո երեխայի վիճակը կայունացել է, գրանցվել է դրական դինամիկա, գիտակցության բարելավում։ Վիճակը կայուն է գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,- փոխանցեցին բուժհաստատությունից։

Նշենք, որ հուլիսի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1,5 տարեկան երեխան անզգուշաբար վայր է ընկել։ Նրան տեղափոխել էին Արարատի ԲԿ, այնուհետև Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կիսվել