Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Պատմությունը կրկնվելու սովորություն ունի
102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։
Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։
Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից…»։