Պատմության մեջ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները ոսկե տառերով են գրվելու․ Արմեն Հովասափյան
Պատմության մեջ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները ոսկե տառերով են գրվելու․ Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական ներկապնակն արձակուրդային ռեժիմից աստիճանաբար «աբդեյթ» է լինում, ըստ այդմ՝ փորձել եմ քաղաքական կոնտենտի որոշակի թեզերի անդրադառնալ։
Իշխանական սազանդարներն օրինիբուն փորձում են ջանք չխնայել և տեղեկատվական հոսքերում «պերֆեկտթիվիների» ու «հժ-ների» կողմից բաց թողնված գազերը դոզավորված տիրաժավորել։ Իրենց քարոզչական բոլոր հարթակներում զօրուգիշեր նույն աղբն է, որտեղ Նիկոլի ու նրա ապիկարների կողմից հնչեցրած դատարկաբանություններն են։
Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ դաշտում խոսելիքն ու անելիքը բացակայում է, առաջին պլան է գալիս Սերժ Սարգսյանի հետ կապված մի տափակ ցնդաբանության շուրջ հերթական ալիքի բարձրացման անհրաժեշտությունը։ Ես քանիցս ասել եմ ու կշարունակեմ պնդել, որ Նիկոլի վախերի ակունքը Սարգսյանի անձն է․ երբ նա զգում է իշխանության շուրջ սպասվող ինչ-ինչ գործընթացներ, միանգամից հրապարակում սկսում է շրջանառվել Սարգսյանի անձի ու նրա հետ փոխկապակցված գործիչների անունները՝ հասարակության որոշակի շերտերում համապատասխան աժիոտաժ ապահովելու նպատակով։
Այս անգամ տեղեկատվական դաշտի հերթական պորցիան, այսպես կոչված, ապօրինի ծագման գույքի հետ կապված որոշ թեմաների ի հայտ գալն էր։ Մեկը մյուսի հետևից սկսեցին շրջանառվել Սարգսյանի իշխանության տարիների տարբեր գործիչների, նրա հարազատների ու մերձավորների գույքի և ունեցվածքի հետ կապված տարբեր հարցեր։
Բնավ չփորձելով դառնալ որևէ մեկի փաստաբանն ու շահերի պաշտպանը, իհարկե հարգելով անմեղության կանխավարկածի թեման, չեմ պատրաստվում որևէ գնահատական տալ կամ արդարացնել, սակայն զավեշտալի է, երբ նիկոլենք իրենց պրիմիտիվությունից այդպես էլ չձերբազատվեցին, հակառակը՝ գնալով գերազանցում են սեփական ռեկորդները։
Հերթական էժանագին տրյուկը ամբողջովին սպասելի ու կանախատեսելի էր, քանի որ կրկնվում է արդեն քանիերորդ անգամ, իսկ օրինակներն ու քայլերի հաջորդականությունը բառացի պլագիատ է։ Տնաշեններն այն աստիճանի պրիմիտիվ են, որ անգամ քայլերի ու սցենարի փոփոխություն չեն կարողանում անել՝ ամբողջությամբ նույն մեքսիկական հեռուստասերիալն է, երբ սցենարն ու տեքստը նույնն է՝ դերակատարներն են տարբեր։
Շատ էի մտածում անդրադառնալ այս դրվագին, թե ուղղակի թողնել՝ իրենք իրենց յուղով տապակվեն, բայց անտարբեեր մնալ չկարողացա, և փորձեցի թեթև ասել, որ էս աստիճանի դատարկ ու ստերջ չի կարելի ներքին քաղաքական կյանք փաթեթավորել, ամեն քայլը հուշում է մյուսի տրամաբանությունը։
Բան ու գործ թողած ամբողջ օրը հեծանիվ քշող ու տիկ-տոկներում կոնտենտ տվողը, ով պետք է երկրի առաջ ծառացած հարցերի լուծման մեխանիզմ մտածի, թեմաների շեղումով է մադկանց զբաղեցնում, իսկ Բայրամովն էլի հայտարարում է, թե «խաղաղության գործընթացն ուղղակի կախված է Հայաստանից, որը նաև գլխավոր խոչընդոտն է՝ իր Սահմանադրությամբ, ինչը միանշանակ պետք է փոխվի»։
Այստեղ մի կարևոր ու, թերևս, առանցքային դիտարկում անեմ, ու երևի թե սահմանափակվեմ․ պարոնա՛յք, ընկերնե՛ր, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, հանգստացեք, թուլացեք ու հաճույք ստացեք, շատ փայլուն հասկանում եմ Սերժ Սարգսյանի անձի հետ ձեր բոլորի տեղեկատվական կռիվը, բայց միևնույնն է՝ ինչ էլ անեք, ինչքան էլ ֆեյքեր բուծեք, թեզեր տիրաժավորեք ու դեմոնիզացնեք, պատմության մեջ Սարգսյանի կառավարման տարիները, թող պաթետիկ չհնչի՝ ոսկե տառերով են գրվելու։
Ասածս լոկ խոսքեր խոսքեր չեն, քանի որ ոսկե տառերով գրվելու բոլոր հիմքերն առկա են՝ հաղթանակած բանակ, հաղթած պետություն ու արդյունավետ բանակցություններ, իսկ այս ամենը, եթե չեք մոռացել, ուղիղ 10 տարի կոորդինացրել է հենց նախագահ Սարգսյանը։ Չմոռանանք, որ այդ նշածս տարիները նաև քաղաքացու անվտանգ ու խաղաղ ապրելու մի ամբողջ տասնամյակ եք, դե իսկ դուք պարտության խորհրդանիշին եք ու անհայրենիքության մարմնացումը։
Հ․գ․ Ի դեպ՝ նիկոլականների բայաթիներից բացի ոչ պակաս ակտիվություն են ցուցաբերում իրենց «ընդդիմադիրներ» հռչակած մի քանի քաղաքական սեգմենտները, որոնք իրենց ֆեյսբուքչիներին «ֆաս» հրաման են իջեցնում Սարգսյանին քննադատության թիրախ դարձնելով։ Նշածս շրջանակները, Նիկոլից ավելի Նիկոլ լինելով, քափ ու քրտինքի մեջ մտած Երրորդ նախագահի հետ կապված տարբեր արհեստական լեգենդների ակունքներն են, որոնք հանրային լայն շրջանակներում դառնում են ամենատարբեր խոսակցությունների ու մեկնաբանությունների առիթ»։