Պատիժը կրելու փոխարեն, հանցագործություն կատարած այս անձը մեր հարկերից պատգամավորական աշխատավարձ կստանա․ Դանիել Իոննիսյան
«Պատիժը կրելու փոխարեն, հանցագործություն կատարած այս անձը մեր հարկերից պատգամավորական աշխատավարձ կստանա՝ 4 տարի և 9 ամիս ժամկետով»։
ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Դանիել Իոննիսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, Էդուրադ Բաբայանի գործին։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին կայացած դատական նիստում որոշում կայացվեց Էդուարդ Բաբայանի ազատազրկել 3 տարի 6 ամիս ազատազրկման, որը, սակայն չկիրառվեց՝ համաներման ակտի համաձայն:
Բաբայանը կշարունակի մնալ ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր։