Մամուլ

Պատերազմի օրերին Աշոտ Փաշինյանին գովերգող երիտասարդը պարգևատրվել է

Պատերազմի օրերին Աշոտ Փաշինյանին գովերգող երիտասարդը պարգևատրվել է

44-օրյա պատերազմի օրերին Միքայել Միքայելյան անունով մի երիտասարդ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում պատմում էր, որ իբրև թե վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն, արցունքն աչքերին աղաչել է դասալիքներին՝ չլքել դիրքերը:

«Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, երբ որ Կուբաթլուում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք, փախեք։

nver zinvor

Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»,- գրել էր նա։ Պարզվում է՝ երիտասարդն աշխատում է Ազգային ժողովում և երեկ պարգևատրվել է ԱԺ նախագահի կողմից․

«Նվեր ՀՀ ԱԺ նախագահի կողմից։ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին»,- գրել է Միքայել Միքայելյանը և ցուցադրել ստացած նվերը։

Կիսվել