Մամուլ

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հիմա պետք ա իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել՝ կարող ա փախնի: Էդ պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հիմա պետք ա իրանցից փախնե՞մ: Ո՞վ են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում»,- այսօր դատական նիստում հայտարարեց Քոչարյանը:

Վերջինս ընդգծեց, թե ինքը հնարավորություն ուներ փախնելու, սակայն դա չի արել, ինչը ենթադրում է, որ չի էլ անի: 

«Ինձ ասում են, որ պիտի դուրս չգաս, որովհետև վկաների վրա կարող ես ազդել: Հիմա ինձ ասեք՝ որ վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատորի մեջ երեք մարդ: Սա խայտառակություն է» ,- նշեց Ռոբերտ Քոչարյանը: 

«Ցուցարարներից ոչ մեկին հարց չեն տվել, ասեն՝ այ տղա, ձեր հավաքը քաղաքապետարանի դիմաց էր, դու Լեոյի փողոցում ի՞նչ ես արել»,- նկատեց նա և հավելեց, որ որևէ բարձրաստիճան զինվորական չի հարցաքննվել այն հարցով, թե այդ օրերին ինչ էր կատարվում ԵԿՄ-ում:

Կիսվել