Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի. Փաշինյան
Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի. Փաշինյան
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պատերազմի ընթացքում չդիմեց հասարակությունը եւ չասաց՝ իրավիճակը սա է, եթե շարունակենք, կլինի շատ ավելի վատ, որպեսզի ավելի շուտ կանգնեցվեր պատերազմը։
«Այսինքն այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլեւս իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել այդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Մեր բանակը իրոք կռվել է մինչեւ վերջ, մինչեւ վերջին վայրկյանը»,– ասաց Փաշինյանը։
Այդ օ՞րն են ասել, որ իմաստ չունի հարցին էլ արձագանքեց. «Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել: Իհարկե, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց մենք փորձել ենք այդ խնդիրները՝ մատակարարումների, ՀՕՊ-ի եւ այլն, ինչ-որ ձեւով լուծել:
Դուք պետք է ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը. երբ որ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձեւակերպել ենք, բեկում մտցնել տրամաբանության մեջ եւ դրա համար արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել:
Որն է այն կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք, այդ կետը Շուշիի անկումն է: Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ, ու հասկանում եմ, որ դավադրության… Ես օրինակ ասել եմ՝ ես չեմ կարող Շուշին հանձնել: Մենք չենք կարող դա անել, որովհետեւ Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն:
25 տարի, ըստ էության, այդ ձեւակերպումը դրված է եղել սեղանին ու մենք այդ 25 տարում չենք ասել՝ չէ: 2015-ին համանախագահությունը, ըստ էության, եկել է կոնսենսուսի, որ քանի որ մի կոնկրետ հարց կա, որտեղ բանավեճ չկա, եկեք համաձայնության գանք, որ տարածքների հարցը 5+2-ով լուծենք:
Այս իրավիճակի հետ է կապվում, որ շատ հաճախ քննարկվել է սցենարով պատերազմի հավանականությունը: Բայց այս պատերազմի տրամաբանությունը նրա մեջ է, որ այս պատերազմում հայկական կողմը այդ սցենարին դիմադրելու նպատակ է ունեցել»: