Պատգամավոր կդառնան նաև Ալեն Սիմոնյանի օգնականը և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավագ բուժքույրը
Պատգամավոր կդառնան նաև Ալեն Սիմոնյանի օգնականը և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավագ բուժքույրը
«Հրապարակը» թերթը գրում է` չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաև ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։
ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները կտեղափոխվեն գործադիր։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Փոխարենը գործադիր կգնա Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարար։ Ցուցակի ամենավերջինը՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ ոլորտում բարձր պաշտոն կստանա։
Հին ՔՊ-ական դեմքերի կողքին կհայտնվեն Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհի Լիլի Մինասյանը, ով ավելի վաղ ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը, Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանը՝ ՊՎԾ պետի օգնականը, Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը, ով բժշկական քոլեջ է ավարտել եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է։ Չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաեւ ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։
Ի դեպ, խորհրդարանի անդրանիկ նիստը, ըստ կարգի, վարում է ամենաավագ պատգամավորը, այս դեպքում՝ քրդերի ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նաեւ 2018-ի անդրանիկ նիստն է վարել։
ԱԺ նախագահի մասին իշխող թիմում դեռ վերջնական որոշում չկա, թեկնածուները շատ են՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում