Ազատ խոսքՏեսանյութ

«Պատասխանդ ստացար արա՛»․ ոստիկանը՝ լրագրողին (Տեսանյութ)

«Պատասխանդ ստացար արա՛»․ ոստիկանը՝ լրագրողին (Տեսանյութ)

Լրագրող Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել․

«Որ ոստիկանը իրեն այսպես պահի, դուրս ա երևակայությունից:

Կարճ ասեմ, թե ինչ էր եղել մինչև ես կհասցնեի միացնել հեռախոսիս տեսախցիկը: Հետևից մեքենայի անիվների սարսափելի ձայն լսեցի, շրջվեցի, տեսա, որ ոստիկանական մեքենան արագ մտել է մայթ ու կանգնել, հետևից կանգնեց մեկ այլ՝ քաղաքացիական մեքենա:

vostikanakan

Վարորդը իջավ ու ասաց, որ ոստիկանները վթարային իրավիճակ են ստեղծում, պահանջեց նորմալ քշել: Մնացածը տեսնում եք տեսանյութում:

Այս ենթասպայի (եթե նրան կարելի է այդպես կոչել) նկատմամբ ծառայողական քննություն սկսելու հարցով զբաղվում է փաստաբանը:

Անձամբ ես կարծում եմ, որ կնոջ, լրագրողի, պարզապես քաղաքացու հետ «արա»-ով խոսող, չինքնահաստատված ու ճղճիմ էս երևույթը չպետք է համազգեստին մի քանի մետրից ավելի մոտենալու իրավունք ունենա»:

Տեսանյութը ստորև

Կիսվել