Ազատ խոսքՄամուլ

«Պատահարը պետք է մեզ բոլորիս սթափեցնի․ Արդյոք ժամանակը չէ, որ տեխզննումը դառնա իրական գործընթաց»․ Դավիթ Սանասարյան

«Պատահարը պետք է մեզ բոլորիս սթափեցնի․ Արդյոք ժամանակը չէ, որ տեխզննումը դառնա իրական գործընթաց»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը։

«Այսօր Երևան-Մեղրի մայրուղու վրա դժբախտ պատահարը պետք է մեզ բոլորիս սթափեցնի ու մտածենք, թե ինչպես ենք ազատվում կամիկաձե-գազելներից ու ոչ սարքին մարդատար մեքենաներից։

Արդյոք ժամանակը չէ, որ տեխզննումը դառնա իրական գործընթաց, արդյոք ժամանակը չէ, որ մարդատարները լինեն ստանդարտներին համապաստախան ու էլի մի շարք հարցեր։

Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»։

Կիսվել