Ում հետ է վերջին անգամ ճաշել Պավել Դուրովը
Վերջին մարդը, ում հետ Պավել Դուրովը կապ է ունեցել մինչ ձերբակալությունը, ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովն է եղել։ Ըստ SHOT-ի՝ Ադրբեջանում միլիարդատերը նախաճաշել է բլոգերի և 24-ամյա սթրիմեր Յուլիա Վավիլովայի հետ։
Մի քանի ժամ անց Դուրովը և Վավիլովան միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռով թռել են Փարիզ, որտեղ նրանց արդեն սպասել են ֆրանսիական անվտանգության աշխատակիցները:
Դուրովը բլոգերների ընկերությամբ նախաճաշել է Բաքվի հայտնի SHORE HOUSE BAKU ռեստորանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին։ Այն պատկանում է Էմին Աղալարովին։
Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովի գործը հետաքննում են երկրի քիբերհանցագործությունների և խարդախության դեմ պայքարի վարչությունները՝ Telegram-ում քիբեր և ֆինանսական հանցագործություններին առնչվող հետաքննությանը չհամագործակցելու համար:
Նա դեռ կալանքի տակ է, նշել է ոստիկանության ներկայացուցիչը։