Մամուլ

«Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե էս պահին ինչ ա կատարվում հիմա պոստերում». Հակոբի վերջին խոսքերը

«Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե էս պահին ինչ ա կատարվում հիմա պոստերում». Հակոբի վերջին խոսքերը

44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը ֆեյսբուքում գրում է.

«Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե էս պահին ինչ ա կատարվում հիմա պոստերում…

Եվ իրոք, Տղե´ս, 4 տարի առաջ այս օրը ես չէի պատկերացնում ու երբեք էլ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կատարվեց և ոնց կատարվեց , ու երանի երբեք էլ պատկերացնելու կարիք չլիներ… Սակայն մի բան հստակ գիտեմ որ `

«Դավաճան է նա ով լռում է և Մատնիչ է նա ով իր սուրը չի հանում»

Իսկ մատնիչներն ու դավաճանները իրենց պատիժը հաստատ կստանան, բալե´ս:

Նկարը` 27.09.2020թ.»:

hakob rostomyan
Կիսվել