«Պապ, առաջին ծնունդդ առանց քեզ»
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պապ… Առաջին ծնունդդ առանց քեզ, շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ ա բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեր հետ ա եղել…
Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ…
Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է…
Երբ ու ոնց անցավ էս կես տարին՝ չգիտեմ։ Ինչքան փոխեց ինձ ու բոլորիս էս կես տարին՝ չգիտեմ։
Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի որ քեզ էսինչ բանը դուր կգար, պապ անհնար ա սովորել չլինելուդ…
Հախվերդյանի՝ «Ես սպասում եմ քեզ Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր… Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա, չկոտրվելուց ու չփլվելուց…
Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց, թե ապրելու, թե հավատալու ինքդ քեզ, թե սիրելու էս երկիր-հայրենիքը…
Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։
Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում…
Շնորհակալ եմ ինձ, որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր…
Երբեք էսքան շատ չեմ գրել, երևի քո հետ խոսելու բացն ա ստիպում գրել, երանի գրկել լիներ քեզ
Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը ողջ կյանքիս ընթացքում…
Հ.Գ. Շնորհակալ եմ, որ էս նկարի մեջ եղած ճամթորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս առնում էի ասեց 3 անգամ Իտալիայում եղել եմ Հռոմում տենց էլ չեմ եղել ու ես ասեցի էլ բան մի ասա մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ էս օրերը
Հ.Գ.2. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…»։