Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից․ էս էլ քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ ու Ազնավուրի կենացը. Բակուր Մելքոնյան
Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից․ էս էլ քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ ու Ազնավուրի կենացը. Բակուր Մելքոնյան
«Արտ Լանչ»-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհի փոքրությամբ 5-րդ պետությունում` Սան Մարինոյում մտել եմ խմիչքների խանութ, իրենց արտադրության լիկյոր եմ առնում, բերեմ ընկերներիս հյուրասիրեմ, խանութի վաճառող պապին ասում ա կոնյակ էլ առեք, մեր կոնյակները շատ լավն են։
Ասում եմ չէ պապի, կոնյակ չեմ առնի, մեր երկրի կոնյակը աշխարհի ամենալավն ա։ Հարցնում ա որտեղի՞ց էս, ասում եմ Հայաստանից, միանգամից ասում ա հաաա, գիտեմ, Ազնավուր եմ շատ սիրում ու խանութումս էլ ձեր կոնյակից ունեմ։
Ու բերում ա Արարատի Վասպուրականը։ Շատ ուրախացա, նկարվեցի պապիի հետ, հարցնում եմ մեր կոնյակը հավանում ե՞ս, ասում ա, ազնիվ ասեմ, չեմ խմել, լավ թանկ ա ու ցույց ա տալիս գինը 70€, շարունակում ա, էդ գնով Հենեսի կխմեմ:
70€ վճարեցի, վերցրեցի կոնյակը, բացեցի, ասեցի պապի 2 հատ բաժակ տուր, իսկ պապին պարզվեց պատրաստ ուներ էդ բաժակները))) Լցրեցի, պապին ու կինս մի-մի բաժակ խմեցին իրար հետ, ես դեռ պիտի քշեի:
Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից, մտավ խանութի ներսը, մի րոպե անց վերադարձավ էքսկլյուզիվ սարքած լիմոնչելայի շշով, ասեց էս էլ քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ ու Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո իմ հաճախորդներին Հենեսիի փոխարեն Արարատ խորհուրդ կտամ, իսկապես ավելի լավն էր:
Ասածս ինչ ա, մեծ սրտով նվիրված լիմոնչելա եմ բերում, հետս մոտիկություն արեք, հյուրասիրեմ, Ազնավուրի ու պապիի կենացը խմենք»: