Մամուլ

Պապիկները հերքել են, որ տղաներն իրենց հայհոյել ու ծեծել են

Պապիկները հերքել են, որ տղաներն իրենց հայհոյել ու ծեծել են

Hraparak.am-ը գրում է․ «Գյումրու միջադեպի ժամանակ տուժող 3 պապիներն էլ առերեսվել են 4 մեղադրյալի հետ եւ հերքել, որ  հենց այդ 7 տղաներն են իրենց հարվածել, ովքեր այս պահին կալանավորված են»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը՝ միաժամանակ աբսուրդ համարելով այն, որ չնայած տուժողները հերքել են նախկինում տրված ցուցմունքները, առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ նրանցից ոչ մեկն իրենց չի հարվածել, չի հայհոյել, այլ կերպ ասած՝ հասարակական կարգ չի խախտել, այնուամենայնիվ, կալանավորված տղաների հոդվածը չի փոխվել՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է արագ նախաքննության ավարտ հայտարարել և գործը դատարան ուղարկել նույն հոդվածով՝ առանց վերաորակման։

gyumri cecel

«Այսօր նախաքննության ավարտ հայտարարվեց, եւ գործը մտնում է դատարան, ուշագրավ է, որ շտապ կարգով քննեցին, գործը դատարան են ուղարկում։ Ունենք մի կարգավիճակ, երբ քրեական գործ է հարուցվել  միայն ոստիկանական աշխատակիցների ցուցմունքների հիման վրա, եւ դա արվել է մինչ տղաների ձերբակալությունը։

Գործը իրավական առումով ոչինչ չարժի, բայց էսպես որ նայում ես, հասկանալի է, թե ինչ է կատարվում։

Ի դեպ, նույն դատավորը, որ դատարանի դահլիճում էր, տպավորություն էր, որ ոչ թե դատավոր է, այլ երրորդ դատախազ է նստած »,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ մեղադրյալները  ևս ցուցմունքներ են տվել և կոնկրետ անուններ նշել այն անձերի, որոնց տեսել են թե՛ Հոռոմի միջադեպի ժամանակ, երբ փակել էին դիմադրության ավտոերթի ճանապարհը, և թե՛ արդեն Գյումրու Երևանյան խճուղում, որտեղ պապիկների հետ միջադեպն էր տեղի ունեցել,  բայց մեղադրյալների ցուցմունքներին որևէ մեկը ուշադրություն չի դարձրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել