Մամուլ

Պապիկը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 6-ամյա թոռնիկի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել