ՄամուլՏեսանյութ

Պապական տունը՝ հարազատների կռվի և մահվան պատճառ․ ի՞նչ տեղի ունեցավ Գորիսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ը գրում է․ «ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսում միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը Արսեն Երեմյանն է։ Վերջինս դեպքի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի՝ Արենի հետ։ Արսեն Երեմյանը Առուշ Առուշանյանի մոտ ընկերն է։

Հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը, և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին, ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել, և 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը, և նրա ազգական Վարուժան Յոլյանը, մահացել են։

Ավելի ուշ ArmLur.am-ի տեղեկությունները Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։

ՔԿ-ից Armlur.am–ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Նշենք, որ դեպքի մասին ահազանգ ստացել էր 24 news-ը։ Լրատվականը նշել է, որ Առուշ Առուշանյանի վարորդը միջադեպի ժամանակ մահացել է»։

Մանրամասները՝ տեսանյութում․