Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կազատվի աշխատանքից
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կազատվի աշխատանքից
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ազատվելու է աշխատանքից: Նշենք, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ դժգոհություն է առաջացել նաև իշխանական խմբակցության ներսում:
Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։
Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի՝ ՊՆ-ն նշել էր՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տվեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, նախորդ օրը՝ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը։
Հրաժարականներ են ներկայացրել շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը, Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։