Մամուլ

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։

Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Կիսվել