Աշխարհ

Պաշտում եմ Հայաստանը, այն իմ նախնիների հայրենիքն է. Կիրկորով

Պաշտում եմ Հայաստանը, այն իմ նախնիների հայրենիքն է. Կիրկորով

Ռուսական էստրադային փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ Հայաստանի մասնակցի, «Նոր ալիք» երգի մրցույթի ժամանակ նշել է, որ Անահիտի կատարումը պարզապես փայլուն, գեղեցիկ, վիրտուոզ, մանրակրկիտ կատարում էր։

«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, իհարկե, երկրպագում եմ այս երկիրը և այն կատարողներին, ովքեր միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը»։

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը հաղթել է «Նոր Ալիք 2024» մրցույթում։

Կիսվել