Պայմանագրային զինծառայողը ծեծի է ենթարկել Սևանի հոգեբուժարանի անվտանգության աշխատակցին
Պայմանագրային զինծառայողը ծեծի է ենթարկել Սևանի հոգեբուժարանի անվտանգության աշխատակցին
Պայմանագրային զինծառայող Գևորգ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա, հանդիսանալով ՊԲ 35383 զորամասի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի հարակից տարածքում Սամվել Պալճյանի հետ վիճաբանելու կապակցությամբ նույն ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից Արմեն Գրիգորյանի կողմից նկատողություն է ստացել։
Այդ պատճառով նա վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, և Ս.Պալճյանի հետ ծեծի է ենթարկել Ա.Գրիգորյանին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող վնաս: