Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ապա փլուզում, և կան վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վաչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ 3 գազաբալոն, որոնք եղել են 3, 5 և 20 կգ-անոց, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթել են, ինչի հետևանքով 3 հոգի վնասվածքներ ու այրվածքներ են ստացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։