Աշխարհ

Պայթյուն Ադրբեջանի ռազմական գործարանում․ կա զոհ

Պայթյուն Ադրբեջանի ռազմական գործարանում․ կա զոհ

Ադրբեջանի Շիրվան քաղաքի Պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում զինամթերք է պայթել, կա զոհ և տուժած:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում։

Հավաքման գործարանում զինամթերքի պայթյունի հետևանքով աշխատողներից մեկը մահացել է, մյուսը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել Շիրվանի կենտրոնական հիվանդանոց։

ԶԼՄ-ների փոխանցմամբ մահացածը կին է, Շիրվանի շրջանի բնակիչ, իսկ աշխատողներից մեկը վնասվածք է ստացել ձեռքից։

Կիսվել