Պայթյունից տուժած 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Պայթյունից տուժած 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ 3-ը անչափահասներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:
Այս մասին Bavnews.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ այս պահին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Սուրմալու առևտրի կենտրոնում։
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։