Պայթյունից տուժած տարեց կինը հիվանդանոցում մահացել է
Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց Նոր Արեշ 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
Փետրվարի 25-ին 86-ամյա Ռոզա Նազարյանի հուղարկավորությունն է եղել։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,- ասել է նա։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25-ին կնոջը հուղարկավորել են։