Պայթյունից մահացողը տիկնիկային թատրոնի ղեկավարն էր, 53 տարեկան. շենքի բնակիչ
Ես տանն եմ եղել պայթյունի պահին, ես հենց այդ շենքում եմ ապրում. ժամը 8.30-ն էր, պայթուն տեղ ունեցավ ես, ճիշտ ասած, մտածեցի սահմանին հարձակում կարող է լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Ճամբարակում բնակելի շենքում պայթյունի ականատեսներից մեկը։
«Հետո պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ հարևանը խնդրում էր ջուր իջեցնել, քանի որ էդտեղ դպրոցահասակ երեխաները վախեցել էին։
Ես գիշերային զգեստով էի, հագնվեցի, իջա տեսա՝ ինչ է եղել։ Տնից չէր զգացվում, որ կարող է նման բան լինել։ Մերը կողքի մուտքն է։ Դրանից հետո ես արագ բարձրացել եմ տուն, փաստաթղթերն եմ վերցրել, անձնագիր, առաջին անհրաժեշտության պարագաներ, ու դուրս եմ եկել։
Բոլոր մահացողներին էլ ճանաչում էի։ Մեկը Ռիտան էր 70–ն անց, իր տղան՝ անունը Արթուր, տիկնիկային թատրոնի մեր ղեկավարն էր, մեր լավ քաղաքացին։ Արթուրը 53 տարեկան է։
Մահացողներից մեկը իմ վերեւի հարեւանն է, պատը փլվել է վրան մահացել է, 88 տարեկն, անունը Ռոզա։ Մյուսն էլ Ռոզա տատին է, որ մտածում են՝ գազի արտահոսքը իր տնից է եղել, նա էլ 93 տարեկան կին է։ Մյուսն էլ իր տղան է, որին չեմ ճանաչում»,–ասաց նա։