ՄամուլՏեսանյութ

Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (Տեսանյութ)

Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (Տեսանյութ)

Պայթեցրել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Hayeli.am-ը:

Անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 3-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում, այրել են Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու Mersedes մակնիշի ավտոմեքենան:

Մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան: Փոստանջյանի ամուսնու ավոմեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում:

zaruhi postanjyan meqena

Մեզ հետ զրույցում տիկին Փոստանջյանը հայտնեց, որ այս քայլը դիտավորություն է , նա դավադրություն է տեսնում, հաշվի առնելով տիկին Փոստանջյանի ընդդիմադիր կեցվածքը և այն, որ նա մշտապես հանդես է գալիս ներկայիս իշխանությունների քննադատությամբ:

Hayeli.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ մեքենայի դիմացի մասը ամբողջովին վնասված է:

Կիսվել