Պամպերսի առաքիչը կարող է գալ լուրջ պաշտոն զբաղեցնել․ Նաիրա Զոհրաբյան․ Տեսանյութ
Պամպերսի առաքիչը կարող է գալ լուրջ պաշտոն զբաղեցնել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասա ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչին առաջադրվող պահանջների շուրջ քննարկմանը։
«Օտար լեզվի իմացությունը մի սարքեք կոսմիկական առաքելություն: Մարդը կարող է մինչև 25 տարեկանն իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ` չունենալով ոչ մի փորձառություն:
Ցավոք, վերջին շրջանում մենք այդպիսի շատ օրինակներ տեսել ենք: Կներեք, բայց պամպերսի առաքիչը կարող է գալ լուրջ պաշտոն զբաղեցնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: