ՄամուլՇոու-բիզնես

Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան

Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան

Այդ մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ֆուտբոլի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր հայերի ձերբակալմանը։

«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան գտնելու Հայաստանում, և այդ պայմաններում կալանավորումը տագնապալի միտման է վերածվում :

Ռուբեն Վարդանյանը խաղաղության ջատագով է՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է․

«Ավրորա» նախաձեռնությունը  կրթություն և առողջապահություն  է ապահովում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց համար» ,- գրել է Մխիթարյանը։

Կիսվել