Աշխարհ

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի

Պակիստանի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի, գրում է Reuters գործակալությունը։ Դատարանը Մուշարաֆին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեղադրանքով։

Մուշարաֆը մեղադրվում է 2007-ի անկարգությունների ընթացքում արտակարգ դրություն սահմանելու, ինչպես նաև Սահմանադրության դրույթների կասեցման մեջ:

Պակիստանի նախկին նախագահն ու վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում: Նա ղեկավարեց Պակիստանը 9 տարի, որից հետո նա ինքնակամ հրաժարական տվեց՝ իմփիչմենթի կարգի սպառնալիքի պատճառով:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել