Ազատ խոսք

Պակասդ շատ ենք զգում բոլորս Մեն․ չկա օր ու պահ, որ քո մասին չհիշենք ու չխոսենք ու չպատմենք․ Մենուա Հովհաննիսյանի կնոջ հուզիչ գրառումը

16.12.2013… Արդեն 12 տարի… շնորհակալ եմ, որ ունեմ մեր ձագերին… ինձ սպառողներին, ինձ կյանք ու ուժ տվողներին, կյանքս իմաստավորողներին ու գունավորողներին:

Մենը ինձ համար ուղղակի սիրելի չի, ամուսին չի, այլ ինքը ինձ համար շատ մտերիմ ընկերա, կյանքիս ամեն վարկյանը գիտեր ու ինձ ընդունում էր բոլոր իմ թերություններով ու առավելություններով…

Պակասդ շատ ենք զգում բոլորս Մեն… ձագերը, մայրիկը, մեր հարազատները, մեր ընկերները… ամեն տեղ ու անընդհատ մեզ հետ ես, չկա օր ու պահ, որ քո մասին չհիշենք ու չխոսենք ու չպատմենք, իհարկե որտեղ դու, էնտեղ էլ ուրախությունն ու ջերմությունը…

Ամեն անգամ հիշում եմ ու շատ հումորային պատմում մեր ծանոթությունն ու ամուսնությունը, ոնց դու էիր պատմում վառ գունավորած… ու ամեն անգամ մտքումս ինքս ինձ ասում քո փոխարեն եմ պատմում Մեն… (հարցիս, թե ինչի փախցրեցիր Մեն, պատասխանեց բա որ թոռներիս հետաքրքիր պատմելու բան ունենամ, համել որ հրավիրեի չայ խմելու չէիր գալու չէ, ասեցի իհարկե չէ, ինքն էլ ասեց բա տեսնում ես, էլ հավես կար գայի գնայի, միանգամից եկա տեսա, հաղթեցի տարա)

Կյանքիս ամենաճիշտ որոշումն էր քո կողքին մնալը… համոզվել եմ ու համոզվում եմ…

Կարոտում ենք շատ… գիտեմ, որ մեզ հետ ես, մեր կողքին ես…

Էս նկարը միամիտ եմ գտել, էստեղ շատ երիտասարդ ենք, 12 տարվա նկար է:

menua hovhannisyan 1