ԱշխարհՄամուլ

Չվերթից ուշանալու պատճառով երկու հայեր կոտրել են օդանավակայանի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից

Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևորներ Նովոսիբիրսկի օդանավակայանում վազել են ինքնաթիռի հետևից և կոտրել են ինքնաթիռ տանող օդանավակայանի դուռը։

Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տղամարդիկ ուշացել են չվերթից, բայց որոշեցել են այնուամենայնիվ նստել իքննաթիռ: S7 Embraer 170-ին հասնելու համար 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս են եկել օդանավակայանի հարթակ։

Այնուամենայնիվ, ինքնաթիռի նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվեց և նրանք անմիջապես ձերբակալվեցին անվտանգության աշխատակիցների կողմից:

Նրանք վերադարձվել են օդանավակայանի շենք, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել օդանավակայանում անվտանգության կանոնները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն մինչեւ 5 հազար ռուբլի տուգանք։