Չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ. Ռոբերտ Քոչարյան
«Բոլոր զենքերը ստուգված են եղել, այդ զենքերի պարկուճներն ամբողջը ոստիկանությունում կան, օրինական զենքեր էին և հաջորդը՝ այստեղ չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ։
Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների և այլ պաշտոնյաների կողմից, նաև՝ որսորդական»:
Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը իր ելությումասեց Քոչարյանը։