Չի տարբերվում իր գիտելիքներնով շարքային բանվորից, սակայն կրում է սպիտակ խալաթ և խաղում երեխաների կյանքի հետ
Չի տարբերվում իր գիտելիքներնով շարքային բանվորից, սակայն կրում է սպիտակ խալաթ և խաղում երեխաների կյանքի հետ
Մահացած 5 ամսեկան աղջնակի հայրն, ով մնդում է, որ իր մինուճարի մահվան պատճառը պատվաստումն է եղել՝ հանդես է եկել հայտարարությայամբ և կոչով, բոլոր այն ծնողներին, ում բալիկները հաշվառված են Հերացու անվան պոլիկլինիկայում․
«Բոլոր այն ծնողները ում բալիկները հաշվարված են Հերացու անվան պոլիկլինիկայում հիշեք այս դեմքը։
Սա Մնացականյան Սուսաննան է, ով չի տարբերվում իր գիտելիքներնով` շարքային բանվորից։ Սակայն կրում է սպիտակ խալաթ և ներկայանալով ընտանեկան բժիշկ` խաղ անում երեխաների կյանքի հետ։
Հունիսի 7-ին, երբ ես և կինս, ծայրահեղ ծանր վիճակում հասցրեցինկ մեր բալիկին Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ նա ամսի 5-ին ստացավ հերթական պատվաստումը, այս տգետ երեվույթը իմիջայլոց երեխայիս զննելուց հետո, դուրս է գրում գլիցերինային մոմիկ և համոզելով որ ամենինչ նորմալ է՝ կնոջս բողոքելով, որ իր ամուսինը՝ այսինքն ես պանիկյոռ եմ, ուղարկում է մեզ տուն՝ հորդորելով, որ հարդուկով տաքացրած շարֆը դնենք երեխայի պորիկին, այն ժամանակ երբ իմ բալիկի սիրտը այդ պահին աշխատել է ընդամենը 20%ով։ Մեր բոլոր նկարագրած սիմտոմները, սառը առատ քրտնարտադրություն, անհանգստություն, հեվոց, թուլություն, սպրթնացություն երեխայիս մոտ, նա ուղակի առհամարեց։
Մինչ դատաբժշկական փորձաքննության ավարտը, ոչ ոք չի կարող ասել պատճառները, կամ պատճառահետևանքները։ Սակայն ծայրահեղ վիճակում դիմելով բժիշկներին, նկարագրելով և ցույց տալով երեխայիս վիճակը՝ արժանացանք արհամարհանքի և ոչ մի բուժ օգնություն բժշկական հաստատությունում իմ երեխան չստացավ։
Սիրեք ձեր բալիկներին ամեն պահ և ամեն վարկյան, մի հավատացեք ոչ մի բժշկանման տականքներին։ Նույնիսկ, եթե ձեզ համոզում են, որ ամեն ինչ նորմալ է՝ մի հավատացեք, ցույց տվեք ձեր բալիկին այլ բժիշկներին, ովքեր գոնե տարբերում են առողջ երեխաին ու երեխաին՝ ում սիրտը ունի 20%-ի զարկ։
Տանը երբ հասկացանք, որ բալիկիս վիճակը ավելի է բարդանում՝ տեղափոխեցինկ նրան Բաբլոյանի անվան հոսպիտալ, որտեղ 10 րոպե անց իմ բալիկը մահացավ սրտի կանգից։
Խնդրում եմ բոլոր մարդկանց՝ տարածել, որ ոչ մի բալիկ չդառնա անգրագետ բժշկանման երևույթների զոհ»։