Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել. ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը՝ Փաշինյանին
Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը: Այս մասին գրել է ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։
«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է»,- գրել է նա: