«Չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել սեփական ժողովրդին»․ Անի Կարապետյան
«Չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել սեփական ժողովրդին»․ այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Անի Կարապետյանը։
«Սիրելի ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել…
Անհասկանալի է, թե` ինչու է պետք ժամանակ առ ժամանակ` մաս-մաս ստել, այսպես կիսատ պռատ, անգրագետ, անիմաստ ու անհիմն խոստումներ տալ և հայտարարություններ անել:
Չէ որ կարելի է այդ ամենի մասին միանգամից հայտարարել ու վերջացնել:
Օրինակ այսպես`
« Սիրելի ժողովուրդ, և ուրեմն, կարող ենք արձանագրել, որ`
Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացել են․
Հայաստանում կոռուպցիա չկա․
Հայաստանում տասնապատկվել են ներդրումներն ու զբոսաշրջիկները․
Հայաստանում օլիգարխներ ու արտոնյալներ չկան․
Հայաստանում ամուսնություններն ու ծնելիությունը շեշտակիորեն բարձրացել են․
Հայաստանում կատարյալ խոսքի ազատություն է, մամուլը կատարյալ ազատ է․
Հայաստանում գործում է կատարյալ անկախ արդարադատություն․
Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են․
Հայաստանում մարդիկ ապրում են կատարյալ սիրո և համերաշխության մթնոլորտում․
Հայաստանում բոլոր բարդ խնդիրները լուծվում են միայն ժողովրդի ակտիվ մասնակցությամբ․
Հայաստանում ամեն ինչ որոշում է ժողովուրդը․
Հայաստանում աշխատավարձերն ու թոշակները կտրուկ բարձրացել են` տասնապատկվել են․
Հայաստանում աշխատատեղերը տասնապատկվել են․
Հայաստանում բոլոր պաշտոնյաները ազնիվ են, խելացի, բանիմաց և անթերի․
Հայաստանում այլևս վերացված է սուպերվարչապետական, ասել է թե` միապետական համակարգը․
Հայաստանում տնտեսությունը կայուն և անշեղ, թռիչքաձև զարգացում է ապրում․
Հայաստանում այլևս աղքատներ չկան․
Հայաստանից այլևս արտագաղթ չկա, և կա աննախադեպ ներգաղթ․
Հայաստանը աշխարհի ամենազարգացած, ամենահզոր, ամենաանվտանգ, ամենաբարեկեցիկ և ամենաառաջատար երկիրն է․
Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները ծաղկում ու բարգավաճում են․
Հայաստանի ղեկավարները անսխալական, անմեղ հրեշտակներ են․
Հայաստանում բոլորը երջանիկ են․
և վերջապես`
Արցախը ճանաչվել է աշխարհի բոլոր երկրների կողմից, և միացել է Հայաստանին, նաև` վերականգնվել է պատմական Մեծ Հայքը:
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը Դ Ր Ա Խ Տ Ա Վ Ա Յ Ր է
Ա Պ Ր Ե Ք Եվ Վ Ա Յ Ե Լ Ե Ք »
Այ այսպես է պետք…
Թե չէ ընկել են` օրը մի քանի սուտ թիվ, մի սուտ պատմություն, մի նոր հիմարություն, մի նոր ձեռնածություն…
Հերիք է էլի` թող մի անգամ ասեն` վերջացնեն, ինչու են տանջում այս խեղճ ժողովրդին:
Իսկ եթե լուրջ, ապա` չի կարելի այդ աստիճան ապուշի տեղ դնել սեփական ժողովրդին, և անթաքույց, ընտանյոք հանդերձ` ծաղրել սեփական ընտրազանգվածին, և սուտ բարբաջել, թե` այս, կամ այն ապուշությունն անելը «հանրային պահանջ» է:
Տգետապետություն»։