Մամուլ

Չիշիկ խմելու կոչ անող դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել. «Ժողովուրդ».

Չիշիկ խմելու կոչ անող դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ միգուցե կարգապահական վարույթ հարուցվի:

Բանն այն է, որ դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»:

Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց մի շարք կայքեր արդեն հասցրել էին հանրության սեփականությունը դարձնել: Ու հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել