ԱշխարհՏեսանյութ

Չինաստանում կամուրջը փլուզվել է. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանում կամուրջը փլուզվել է. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանում արագընթաց մայրուղու կամրջի մի հատվածի փլուզման հետևանքով չորս մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի հանրային հեռուստատեսությանը։ Հաղորդվում է նաև ութ տուժածների մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Էչժոու քաղաքում։ Նշվում է, որ երկաթբետոնե հենարանների վրա գտնվող կամրջի 500 մետրանոց հատվածը շրջվել է գրեթե 90 աստիճանով, ընկել և արգելափակել ներքևում գտնվող մեկ այլ արագընթաց մայրուղի։

chinastan kamurj

Միջադեպի հետևանքով կամրջից երեք բեռնատար է ընկել, իսկ այդ պահին կամրջի տակով անցնող մարդատար ավտոմեքենան մնացել է փլվածքի տակ։ Վթարի պատճառը դեռ պարզված չէ։ Տեղում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Տեսանյութը ստորև