Չինաստանում արդեն մի քանի օր է քովիդի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Չինաստանում արդեն մի քանի օր է քովիդի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Չինաստանում չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային քանակ, ասվում է Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այսպես, վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 39791 վարակակիր։ Դեպքերի մեծ մասը՝ 36.082-ը, անախտանիշ են (որից 35.858-ը՝ տեղական, 224-ը՝ ներմուծված), 3.709 մարդ ունի հիվանդության նշաններ (3.648 տեղական դեպք, 61-ը՝ ներմուծված)։
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է հարավային Գուանդուն նահանգում (այնտեղ կառուցվում է կարանտինային նոր կենտրոն 80,000 մահճակալի համար), Պեկինում (մայրաքաղաքի որոշ շրջաններում մասնակի արգելափակում է մտցվել) և կենտրոնական Չունցին քաղաքում։
Նախորդ օրը Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 35183 դեպք, իսկ մինչ այդ նոյեմբերի 24-ին և 25-ին այդ թիվը գերազանցել է 30000-ը։ Նախորդ առավելագույնը եղել է ապրիլի կեսերին, այնուհետև Շանհայում խոշոր բռնկման և արգելափակման ժամանակ այն եղել է ավելի քան 29,4 հազար վարակված:
Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում համաճարակի ընթացքում ավելի քան 300 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 5,2 հազարին չի հաջողվել փրկել։