Չինական 18 տոննայանոց հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա, Հայաստանի տարածքը վտանգի գոտում է
Չինական 18 տոննայանոց հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա, Հայաստանի տարածքը վտանգի գոտում է
Չինաստանի՝ տիեզերք ուղարկված հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա։ Այս մասին գրում է Lragir.am-ը հղում անելով BBC-ի աղբյուրներին։
Անցած շաբաթ Չինաստանն ուղեծիր է բարձրացրել չինական տիեզերական կայանի առաջին մոդուլը։
Հրթիռի 18 տոննայանոց մնացորդն ընկնելու է Երկրի մակերևույթի վրա, բայց վայրը հայտնի չէ։
Այն ընկելու է մոտավորապես հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Ընկնելու հնարավոր վայրում է նաև Հայաստանի տարածքը։