ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան
ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն:
Միջոցները կուղղվեն Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:
Նշենք, որ 100 մլն չինական յուանը կազմում է մոտավորապես 8 միլիարդ ՀՀ դրամ։