Մամուլ

«Չես կարող սկզբից երեխա ունենալ, այնուհետև մայր ստեղծել, սկզբից մայրը պետք է լինի». Պարույր Հայրիկյան

«Չես կարող սկզբից երեխա ունենալ, այնուհետև մայր ստեղծել, սկզբից մայրը պետք է լինի»։ Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ  «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը խորագրով» խորհրդարանական լսումներ։

Լսումների հիմնական նպատակն էր ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ առնչվող խնդիրները, ինչպես նաև քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ:

Լսումներին մասնակցում էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական լսումների արդյունավետությանը՝ նա նշեց, որ նման լսումները կարևոր են, քանի որ ևս մեկ հնարավորություն է ստեղծվում մտքերի արտահայտման համար։

«Բայց կա մայր օրենք և այդ օրենքից բխող օրենքներ, բացասական, մերժված իշխանությունների ժամանակ ընդունած մայր օրենքի պայմաններում, երբ խոսում են նույնիսկ Սահմանադրական օրենքի մասին, կաշկանդված ես, չես կարող սկզբից երեխա ունենալ, այնուհետև մայր ստեղծել, սկզբից մայրը պետք է լինի, այնուհետև երեխա ունենա։ Սրանք մայրիկին թողած՝ զբաղված են մի օրենքի մշակումով, որի սկզբունքները կամ հիմնական մոտեցումներն ամրագրված է մայր օրենքով»,- ասաց Հայրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել