Մամուլ

Չեչեն կնոջ սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ

23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

ՔԿ խոսնակը հայտնում է, որ սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը):

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ»,- գրել է Ավդալյանը։