Չեչեն զինվորները մտել են Ռոստով
Չեչեն զինվորները մտել են Ռոստով
ՄՌԿ «Վագներ»-ը զբաղեցրել է Դոնի Ռոստովի կրկեսի շենքը։ Այս մասին հաղորդում է RT-ն։
Հաղորդվում է, որ շենքի պատշգամբները մարտիկներն օգտագործում են որպես դիտակետ։
Չեչնական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի զինվորները մտել են Դոնի Ռոստով, որտեղ հունիսի 24-ի առավոտյան մտել են ՄՌԿ «Վագներ» ուժերը։ Տեսանյութը հրապարկել է «Baza»-ի տելեգրամյան ալիքը։
«Лента.ру»-ի թղթակիցը փոխանցում է, որ «Ախմատ»-ի ժամանման պատճառով բնակիչներին խնդրել են հեռանալ Հարավային ռազմական օկրուգի շտաբից։
Հաղորդվում է, որ չեչենական հատուկ նշանակության ջոկատների ուժերը քաղաք պետք է ժամանեն մեկ ժամվա ընթացքում։
Այսօր Չեչնիայի ղեկավար Կադիրովը կատարվողը որակել է դավաճանություն։ Նա հայտարարել է, որ «Վագներ»-ի զինված ապստամբությունը պետք է ճնշվի՝ պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել «կոշտ միջոցներ»։