«Չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումներին ու Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին.
«ՀԱՊԿ-ում որոշումները կայացնում են փոխհամաձայնությամբ: Կարծում եմ՝ Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանին հայկական կողմից եղել է արձագանք, ես ինքս ինչ ունեմ ասելու՝ բարձրաձայնել եմ, ու այս հարցնում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից որևէ արձագանք չեմ ստացել:
Որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ՝ տեղի կունենա, այսինքն ամսի 6-ին պարզաբանումներ կպահանջեմ գործընթացների վերաբերյալ: Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց ու պատրաստվում ենք գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի շահերը»: