ՄամուլՏեսանյութ

«Չենք ամուսնացել Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք»․ Մարուքյան

«Չենք ամուսնացել Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք»․ Մարուքյան

«Դուք ինձ համար համարվում եք պարտության և դավաճանության սիմվոլ։ Չե՞ք պատրաստվում Ձեր դավաճանական քայլերից հետո լքել խորհրդարանը, քանի որ Ձեզ ընտրել են որպես Փաշինյանի աջակից։

Ինքներդ եք ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե՞ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր «Ազատության» եթերում օգտատիրոջ հնչեցրած հետևյալ հարցին, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանեց․

«Երբեք չեմ ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե Նիկոլ Փաշինյանը։ Դա մեղմ ասած՝ սուտ է, եթե ոչ միայն՝ լկտի սուտ։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եմ դավաճանել և ո՞նց։

Էդմոն Մարուքյան

Չենք ամուսնացել ոչ ոքի հետ, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք։ Ավելին ասեմ՝ փորձ է արվում իմ բառամթերքն օգտագործել պարտության սիմվոլի։ Այո, այսօրվա քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական միավորը, վերջին պատերազմի մեր պարտության սիմվոլն է, մեր ջախջախման սիմվոլն է, և մեզ այս արհավիրքը բերելու սիմվոլն է։

Դա արդեն դաջված է։ Պատմաբաններն արդեն գրել են դրա մասին։ Մենք չենք լինի, բայց սերունդները կկարդան»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը։

Մանրամասները՝ «Ազատության» TV-ի տեսանյութում

Կիսվել