Չեմ սիրում ստանդարտ և շաբլոն ճանապարհորդություններ․ Լիա Զախարյանը Ֆլորենցիայում է
Դերասանուհի Լիա Զախարյանն այս օրերին գտնվում է Ֆլորենցիայում։ Նա իր ինստագրամյան էջում հայտնել է, որ Տոսկանայում գնացել է գինիու գործարան և ձիաբուծարան։ Դերասանուհին կիսվել է իր տպավորություններով։
«Գնացել էի Գինիու գործարան և ձիաբուծարան Տոսկանայում՝Tenuta degli Dei,որը Տոմմասո Կավալիի նախագիծն է, որի ընտանիքը այստեղ գործունեություն է ծավալում 1970-ական թվականներից ի վեր։
Այստեղ գինու համտես իրականացրեցի, լսեցի գինու ստեղծման մասին հետաքրքիր պատմություններ և իհարկե դատարկաձեռն դուրս չեկա այդտեղից։
Չեմ սիրում ստանդարտ և շաբլոն ճանապարհորդություններ։ Եթե ճանապարհորդել, ապա բացայտելու նորը, փորձելու լավագույնը, ծանոթանալու ուժեղների և անվանիների հետ»։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները․


