Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ. Գրիգոր Դանիելյան
Հումորիստ Գրիգոր Դանիելյանը գրառում է կատարել իր սոց․ ցանցի էջերում՝ շնորհավորելով կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի ծննդյան տարեդարձը։
«Ճակատագիրս. Դու եկար իմ կյանք, որ փոխես ամեն ինչ, փոխես դեպի լավը, փոխես ու դառնաս իմ կյանքի հաջողության թալիսմանը: Դու ծնվեցիր ու ճակատագրով դարձար իմը, իմ սերը, կյանքը, արևը, սիրտը:
Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ, սիրում եմ գժի պես ու ուզում եմ, որ միասին ապրենք շաաաաատ երկար, ուզում եմ ծերանանք միասին, լինենք տատիկ ու պապիկ:
Ծնունդդ շնորհավոր… ճակատագիրս»: